Ես որտեղի՞ց եմ փախել, որ այստեղից փախչեմ. սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ. Սերժ Սարգսյան

Ես որտեղի՞ց եմ փախել, որ այստեղից փախչեմ, անգամ եթե վստահ լինեմ, որ Հայաստանում որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ, ասել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ըստ դատախազության, օպերատիվ տեղեկություններ են ստացել, համաձայն որոնց՝ նա պատրաստվում է լքել երկիրը:

Սերժ Սարգսյանի փաստաբանն այնուհետև հայտնեց լրագրողներին, որ մեղադրող կողմի միջնորդությունը մերժվել է. բացակայելու արգելք խափանման միջոցը չի կիրառվել: «Գործում է գրավ խափանման միջոցը»,- նշել է նա:

Այս թեմայով
am