Հնարավոր է՝ արարքի իրավական գնահատականը փոխվի, հնարավոր է՝ մեղադրանքի որոշ մասեր հաստատվեն կամ չհաստատվեն. ՔԿ նախագահը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

Սամվել Կարապետյանի գործը նախաքննության փուլում է գտնվում։ Երբ գործն ավարտենք, ապացույցները ձեռք բերենք, գործը դատական վախճան ունենա, դուք հնարավորություն կունենաք հրապարակային դատաքննության ընթացքում բոլոր ապացույցների հետազոտմանը ներկա գտնվելու, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«Անձին որոշակի հոդվածներով մեղադրանք առաջադրելը դեռևս չի նշանակում վերջնական դատավճիռ։ Հնարավոր է՝ արարքի իրավական գնահատականը փոխվի, հնարավոր է՝ մեղադրանքի որոշ մասեր հաստատվեն կամ չհաստատվեն, նույնիսկ ունեցել ենք դեպքեր, երբ մեղադրյալ ենք ներգրավել և գործը դատարան չենք ուղարկել։ Այսինքն, քրեական հետապնդումը դադարեցնելու գործիքակազմը դրա համար է։ Ես կարող եմ միայն փաստել, որ կա մեղադրյալ, կա ընտրված խափանման միջոց, և գործը գտնվում է նախաքննության փուլում, թե հետագայում ի՞նչ ելք կունենա՝ պարզ կլինի քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներից»,-ասաց Արթուր Պողոսյանը։

 

Այս թեմայով
am