«Ոսկեպարի ու Բերքաբերի հատվածում ունենք տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում». Հայկ Ղալումյան
|
«Տավուշի մարզում հիմա սահմանազատման ոչ մի աշխատանք, ոչ մի պրոցես չկա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Հարցին, թե «երբ իշխանությունն ասում է, որ կան տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում, բայց Հայաստանի տարածքում են. ի՞նչ տարածքների մասին է խոսքը», մարզպետը պատասխանել է. «Ոսկեպարի ուԲերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք»: |