«Մեր համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը սկսվում է»․ Նիկոլ Փաշինյան
|
«2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում մեր համամասնական ցուցակի ձևավորման գործընթացը սկսվում է»․ այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1–ից նոյեմբերի 30–ը ներառյալ։ |