Մենք խոսքի համար մարդ չենք կալանավորում. ՔՊ-ական

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն արտահերթ ընտրությունների կարիք չի տեսնում։

«Կարող է այնպիսի աշխարհացունց իրավիճակ լինի, ու դրանից ապահովագրված չէ որևէ երկիր, բայց մենք գնում ենք հունիսին կայանալիք հերթական ընտրություններին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Երբ լրագրողներն ասացին, թե բոլոր ընդդիմադիրներին ՔՊ-ն կալանավորում է, էլ ինչի՞ համար է պետք նախընտրական շտաբը, Հարությունյանն արձագանքեց, որ բոլոր հանցանք գործողները հայտնվում են համապատասխան տեղերում։

«Մեր մեղավորությունն այստեղ այն է, որ այդ համակարգերն այնպես արագ չեն բարեփոխվել, որ նման գործերն իրենց ժամանակին ավարտվեին, ոչ թե մի քանի տարում, որ նման խոսակցություններն ի չիք լինեին»,- ասաց ՔՊ-ականը, ով նշանակվել է նախընտրական շտաբի պետ։

Նա պնդեց, թե իրենք խոսքի համար մարդ չեն կալանավորում։

Այս թեմայով
am