«Առաջարկ կա՝ ստեղծել անձնական տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող անկախ մարմին»․ Վահե Հովհաննիսյան
|
«Արդարադատության նախարարությունում կա առանձին մարմին, որը զբաղվում է անձնական տվյալների պաշտպանության հարցերով, սակայն կա առաջարկ ստեղծել առանձին, անկախ մարմին»,- ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե 2026-ի համար արդյո՞ք նախատեսված են անձնական տվյալների ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցներ։ |