Դատախազությունն ընթացք է տվել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ հաղորդմանը
Ընթացք է տրվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից դատախազություն ներկայացված հաղորդմանը, որը կապված էր Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու ենթադրյալ դեպքի հետ, լրատվականներին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր էին հրապարակվել տելեգրամյան Armenian WikiLeaks անունով ալիքում։ Ավելի ուշ արդեն տեսանյութերն ու կայքն անհասանելի էին դարձել: