Եթե տեսանյութը ֆեյք չէ, քրեական գործ պիտի հարուցվի

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ անձնական կյանքում ցանկացած միջամտություն, հատկապես այնպիսի դեպքերում, երբ հրապարակվում են անձնական տեղեկություններ, անընդունելի է և քրեական պատասխանատվություն է նախատեսում։

Նախարարի խոսքով՝ եթե հրապարակված տեսանյութը վերաբերվում է ընտանեկան գաղտնիքի խախտման, և այն իրական է՝ ոչ ֆեյք, ապա պարտադիր պետք է ներկայացվի հաղորդում, որից հետո հարուցվի քրեական գործ։ Սրբուհի Գալյանը նաև շեշտեց, որ նման դեպքերում օրենքը պետք է կիրառվի լիարժեք՝ անձանց պաշտպանության համար։

«Ենթադրում եմ՝ վաղ թե ուշ քրեական գործ պետք է լինի, եթե խոսքը իրապես ընտանեկան գաղտնիք պարունակող տեղեկության հրապարակման մասին է և, եթե տեսանյութը ֆեյք չէ»,- նշել է նա:

 

Այս թեմայով
am