«Մարդը դղյակում առանց կոյուղու չի կարող բարեկեցիկ ապրել»․ Նիկոլ Փաշինյան
|
«Մարդը կարող է սեփական միջոցներով դղյակ կառուցել, սակայն առանց կոյուղու, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, դեպի այդ դղյակ տանող ճանապարհների մարդը դղյակում չի կարող բարեկեցիկ ապրել»,- ԱԺ-ում 2026-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով իր այն միտքը, թե քաղաքացու բարեկեցությունը կախված է առաջին հերթին ոչ թե նրանից, թե ինչքան է ինքը ծախսում, այլ թե ինչքան է իր բարեկեցության համար ծախսում պետական ու համայնքային բյուջեն․ «Պետական ու համայնքային բյուջեն միշտ ավելի շատ է ծախսում»,- հավելեց նա։ |