Տեր Մանուկի ցավը տանեմ, ոտքերը լվամ, ջուրը խմեմ, դու հանգստանաս. Օհանավանի բնակիչ

«Ուրեմն իրեն լավ չի պահել, չի կարողանում անցնել, թող առուն թռնի, անցնի: Տեր Մանուկի ցավը տանեմ, ոտքերը լվամ, ջուրը խմեմ, դու հանգստանաս»,- Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի մուտքը Հովհաննավանք արգելելու վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ այսպես արձագանքեց Օհանավանի մի բնակիչ, որը Հովհաննանվանք էր եկել կարգալույծ արված Տեր Արամի ՝ Ստեփան Ասատրյանի, պատարագին մասնակցելու:

«Տեր Մանուկը ո՞վ է, ո՞վ չի թողնում: Գնա նշանակողին ասա»,- շարունակեց մեկ այլ բնակիչ:

Հիշեցնենք, որ կարգալույծ հռչակված Տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի, հրավիրած պատարագին ներկա է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչի համար այսօր վաղ առավոտից տարածքում աշխատում են ոստիկանները: Նրանք իրականացնում են ուժեղացված հսկողություն:

Այս թեմայով
am