Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոփոխվել է. փաստաբան
Փոխվել է «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արա Զաքարյանը:
Արդեն մեկ տարի և 4 ամիս Արտակ Սարգսյանը գտնվում էր տնային կալանքում: Այժմ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է վարչական հսկողությունը:
«Վարչական վերահսկողություն, երկրից բացակայելու արգելք խափանման միջոցներ են կիրառվել: Վաղվանից արդեն Արտակ Սարգսյանը կլինի ազատության մեջ: Ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 08:00-ն պետք է գտնվի բնակավայրում»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Արա Զաքարյանը:
Պաշտպանական կողմն այս որոշումը պատրաստվում է բողոքարկել:
«Ես այս որոշումը համարում եմ ոչ իրավաչափ, քանի որ հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում անձի նկատմամբ կրկին խափանման միջոց է կիրառվել: Միանշանակ բողոքարկելու ենք»,-պարզաբանեց փաստաբանը: