Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը գործընկերներին պատմել է ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպման մասին
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան խոսել է Ժնեւում իր հայ գործընկեր Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման մասին: Ինչպես տեղեկացրել է APA-ն, այսօրվա խորհրդարանական նիստում Գաֆարովան հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության նիստի շրջանակում։
«Հանդիպման ժամանակ ընդգծվել է Վաշինգտոնի գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքի կարեւորությունը»,- ասել է Գաֆարովան։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Ժնեւում։