«Սափրված լինելն ու սրտիկ անելը ձեզ ժողովրդավար չի դարձնում»․ Քրիստինե Վարդանյան
|
«Սափրված լինելն ու սրտիկ անելը ձեզ ավտորիտար կամ ժողովրդավար չի սարքում»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով քաղաքական հետապնդումներին ու կալանավորումներին, որոնք ըստ պատգամավորի 1937 թվականն են հիշեցնումը։ «Այո՛, ժամանակները զարգացել են, գուցե դուք Սադամ Հուսեյնի տեսք չունեք, 37 թվականի համեմատ համացանց ունենք, բայց դուք դրանից ավելի ժողովրդավար չեք դարձել»,- ասաց Վարդանյանը։ |