«Կոռուպցիոն հարյուրավոր երևույթների մասին խոսել ենք, բա գնայիք դրանց հետևից». Գառնիկ Դանիելյան

«Երևան քաղաքի կոռուպցիոն հարյուրավոր երևույթների մասին այս ամբիոնից խոսել ենք, բա գնայիք հետևից»,- ԱԺ նիստում, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և որոշ օրինակներ բերել. «Գնացեք Երևանի քաղաքապետարան, այնտեղ պաշտոնյաներ կան, որոնք պատասխանատու են Երևան քաղաքի համար, գնացեք, կտեսնեք. որ շինթույլտվություն չկա, բայց շինարարություն է արվում: Գնացեք նայեք խաղահրապարակների որակը և ծախսած գումարները»:

«Ես կարող եմ տարբեր փաստերով ներկայացնել տարբեր համայնքների կոռուպցիոն սխեմաները, նաև այն խնդիրները, որ մեր հայրենակիցները տեղեկացնում են հանդիպումների ժամանակ»,- հավելել է նա:

Այս թեմայով
am