«Փեսայի հայրը հրաժարվեց կարգալույծ արված քահանայի պսակադրության արարողությունից»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը Հովհաննավանքից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեց, որ այս պահին ընթացող պսակադրությունն ի սկզբանե պետք է կատարեր կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը։ Սակայն ընթացքում պարզ է դարձել, որ փեսայի հայրը որոշել է, որ արարողությունը կատարելու է Տեր Սարգիսը, այլ ոչ թե կարգալույծ քահանան։