«Ձեր ազատագրական պայքարի կրակների մեջ ժողովրդին ուզում եք որպես տաշեղ գցել». Հայկ Կոնջորյան

«Դուք ազատությունը պահում եք ձեզ համար, մահը՝ ժողովրդին: Դաշնակցության համար «մահ կամ ազատություն»-ը դա է»,-ԱԺ նիստում, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նշել է, որ Դաշնակցության համար անընդհատ պետք է լինի ազատագրական պայքարի պրոցես: «Դուք միշտ ինչ-որ տեղ փնտրում եք Աբդուլ Համիդի, որից պետք է ազատագրվել: Նույնիսկ երբ որ մենք ունենք անկախ պետություն, դուք անընդհատ ուզում եք ազատագրվել այդ անկախ պետության մեջ: Դուք այդ ազատագրական պայքարի կրակների մեջ ժողովրդին ուզում եք որպես տաշեղ գցել, որ այդ հրդեհը բռնկվի, պետականության վերջը տաք, հետո ասեք՝ հիմա մենք գնում ենք ազատագրվելու»,-ասել է կոնջորյանը և հավելել. «Եվ այստեղ դուք հրաշալի տանգոյի մեջ եք կտրիճներսիսյանական եկեղեցու հետ»:

Այս թեմայով
am