Հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» ու կլինի ոչ աշխատանքային

Հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» ու կլինի ոչ աշխատանքային. կառավարությունը հավանություն է տվել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանի նախագծին։

Որպես հիմնավորում նշվել է, որ չկա հատուկ օր՝ նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման, կամ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։

Նախագծի ընդունման արդյունքում հիշատակի և խոնարհումի օր կսահմանվի Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օրը՝ հունվարի 27-ը, երբ կհարգեն բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հիշատակը և կխոնարհվեն հայրենիքի համար ընկածների հիշատակի առջև։

 

Այս թեմայով
am