Միրզոյանը Փարիզում քննարկել է ««Թրամփի ուղու» կյանքի կոչման հնարավորությունները»
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են ՖՄԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման նախապատրաստական քայլերին։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ներառյալ «TRIPP ուղի» հաղորդակցությունների կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորությունները։
Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր աջակցությունն է հայտնել խաղաղության օրակարգին և ՖՄԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերին։