«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ ադրբեջանական կամ որևէ օտարերկրյա կասկածելի աղբյուրից ֆինանսական աջակցություն չի ստացել. հայտարարություն

«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ ադրբեջանական կամ որևէ օտարերկրյա կասկածելի աղբյուրից ֆինանսական աջակցություն կամ նվիրատվություն չի ստացել և չի եղել որևէ տեսակի գործարքի մեջ։ Նմանատիպ պնդումներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարում են հիմնադրամից՝ ի պատասխան ռուսական տելեգրամյան հարթակներում տարածված կեղծ հրապարակումների։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվետվությունները բաց են հանրության համար, և յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ թե՛ տարեկան նվիրատվությունների, թե՛ ֆինանսական շարժերի վերաբերյալ տեղեկությանը։ 

Այս թեմայով
am