«Վարչական ռեսուրսի դեմ պայքարելու ենք մեր ժպիտներով, աշխատանքով, խոսքով». Արթուր Վանեցյան

Ինչպես հայտնել էինք, Վաղարշապատ համայնքում հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը: Լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասաց՝ վստահ է՝ ՔՊ-ն չի կարողանա վերցնել իշխանությունը: «Այն իշխանությունը, որը սկսել է գործել ընդդեմ ՀԱԵ-ի, չի կարող իշխանություն ձևավորել հոգևոր մայրաքաղաքում»: Հարցին՝ ինչպե՞ս եք պայքարելու իշխանության՝ հնարավոր վարչական ռեսուրսի կիրառման դեմ, նշեց. «Պայքարելու ենք մեր ժպիտներով, աշխատանքով, խոսքով: Ինչքան էլ այդ ռեսուրսը փորձեն կիրառել, վստահ եմ՝ որևէ արդյունքի չեն հասնելու, որովհետև ՔՊ-ն ոչ միայն այստեղ, այլև ողջ ՀՀ-ում այնքան ցածր վարկանիշ ունի, որ անգամ ռեսուրսի կիրառման դեպքում չի կարողանալու հաղթել»: |