Ես չեմ տեսել համայնքի ընդդիմադիր մի ղեկավար, որին չթիրախավորեն. Գառնիկ Դանիելյան

Նայենք համայնքների ընդդիմադիր ղեկավարների խրոնոլոգիան և նրանց ճակատագրերին ու ամեն ինչ պարզ կդառնա. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։  

«Ես չեմ տեսել համայնքի ընդդիմադիր մի ղեկավար, որին չթիրախավորեն»,-նշեց նա և թվարկեց. «Ո՛չ Բերդինն են մարսում, ո՛չ Ախուրյանինն են մարսում, ո՛չ Վանաձորինը, ո՛չ Գյումրիինը, ցավոք, ո՛չ էլ Մերձավանինն են մասում, եթե մարսեին՝ այդ թիրախավորումները չէին լինի»։

Պատգամավորն առաջարկում է մի օր լսել ՔՊ-ի վերին էշելոնի մարդկանց․

«Նիկոլից սկսած՝ մինչև շարքային կուսակցական հանձնարարական կատարողին, այնտեղ էնքան հանցագործություններ ու ուղղորդումներ կգտնեք, էլ չափ ու սահման չկա»։

Այս թեմայով
am