«Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ-ում ամենապաշտպանված մարդն է, իսկ հազարավոր քաղաքացիներ անտերության են մատնված». Ագնեսա Խամոյան

«6 տարվա ընթացքում հանցագործությունները 60 տոկոսով աճել են: Այն պրոֆեսիոնալիզմը, որ ոստիկանությունը ցուցաբերում է քաղաքական գործերով, ընդդիմախոսներին ճնշելու մասով, եթե ցուցաբերի իրական հանցագործների հանցագործությունները բացահայտելու վրա, այս պատկերը չենք ունենա»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը՝ խոսքն ուղղելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին: Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը պաշտպանված է, Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ-ում ամենապաշտպանված մարդն է, իսկ հազարավոր քաղաքացիներ անտերության են մատնված:

Այս թեմայով
am