«Քանի դեռ դատարանի վճիռ չկա, իրավապահների աշխատանքը չանվանեք շոու». Ռուբեն Ռուբինյան
|
«Ինչո՞ւ եք խախտում իրավապահ մարմինների անկախության կանխավարկածը, ի՞նչ է նշանակում շոու»,- ճեպազրույցի ժամանակ պատասխան հարցադրում արեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը իրեն ուղղված հարցին, թե «ինչո՞ւ են իրավապահ մարմինները շոու անելով ձերբակալել Վարդան Ղուկասյանին»: «Իրավապահ մարմինները շոու չեն անում, իրենք իրենց աշխատանքն են անում: Քանի դեռ դատարանի վճիռ չկա, իրավապահ մարմինների աշխատանքը չանվանեք շոու: Ոչ մի դեպքում շոու չի եղել»,- նշեց Ռուբինյանը: Մանրամասները՝այստեղ |