Ալեն Սիմոնյանը մեկնել է Ժնև. սպասվում է հանդիպում Սահիբա Գաֆարովայի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է, որ մեկնում է Ժնև, որտեղ տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը։

Ալեն Սիմոնյանը նշել է նաև, որ հոկտեմբերի 21-ին նախատեսված է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ   Սայիբա Գաֆարովայի հետ հանդիպում։

«Ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է։ Մեր 2 երկրների, հանրությունների միջև վստահության վերականգնման հարց կա, որը պառլամենտականները լավագույն կերպով կարող են լուծել։ Հուսով եմ՝ հանդիպումը լավ կանցնի»,- ասել է ԱԺ նախագահը։

Այս թեմայով
am