Փորձելու ենք հասկացնել իշխանություններին՝ խոհեմ լինել և ձեռքները հեռու պահել եկեղեցուց. Դավիթ Ղազինյան

Ամենօրյա ռեժիմով փորձելու ենք հասկացնել իշխանություններին, որ ուղղակի  հեռու մնացեք եկեղեցուց. Այս մասին այսօր Մայր Աթոռի բակում լրագրողներին ասաց «Մեր ձևով» շարժման անդամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Շատ անօրինություններ են արել, բայց կարծում եմ խոհեմություն կունենան և ձեռքները հեռու կպահեն եկեղեցուց»,-ասաց նա։

Դավիթ Ղազինյանը վստահ է, որ ժողովուրդն այլևս չի հանդուրժում այս իշխանություններին. «Այսօր պետք է ընդամենը ճիշտ կազմակերպում ճիշտ ուժի, մարդու կողմից, մնացածն ինքնըստինքյան կլինի։ Համոզված եմ, որ չեն մնալու, գնալու են»,-ասաց նա։

Անդրադառնալով եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավին, Ղազինյանը նշել է, որ հարյուր հազարավոր հավատացյալներ պատրաստ են եկեղեցուն պաշտպանել այնպես, ինչպես իրենց տները. «Մենք պաշտպանելու ենք եկեղեցին, ինչպես կպաշտպանենք մեր տները, եթե ոչ ավելի ակտիվ։ Սա միայն մեր շարժմանը չի վերաբերում, հավատացեք՝ կան հարյուր հազարավոր հավատացյալներ, որոնք հասկանում են՝ եկեղեցին ինչ է»։

 

Այս թեմայով
am