«Վաղը ժամը 17.30–ին հանդիպում ենք Մայր Աթոռում». Նարեկ Կարապետյան

Առաջիկայում «Մեր ձևով» շարժումն ուխտագնացություն է կազմակերպելու դեպի Մայր Աթոռ։ Այս մասին ԱԱԾ մեկուսարանի դիմաց հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Վաղը ժամը 17.30–ին հանդիպում ենք Էջմիածնում՝ Մայր Աթոռում»,- նշեց Կարապետյանը։
Նշենք, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժումն այսօր հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում, որի ավարտից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԱԱԾ մեկուսարան, որտեղ էլ երթն ավարտվեց։

Այս թեմայով
am