12-ամյա Առաքելն իր նոր ռեկորդը նվիրել է Վարդան Ամալյանի հիշատակին (Տեսանյութ)

Մոտ տասը օր առաջ էր դյուցազնագրքի բազմակի ռեկորդակի 12-ամյա Առաքելը դիմել Գագիկ Ծառուկյանին՝ նոր ռեկորդ սահմանելու համար տարածք հատկացնելու խնդրանքով։

Առաջին հանդիպումը Հատիսի գագաթին էր՝ նա միացել էր շինաշխատանքներին մասնակցող կամավորական խմբերին։

«Օլիմպավանում կկազմակերպեք։ Ասեք՝ ես եմ ասել», - այդպես էր արձագանքել Գագիկ Ծառուկյանը։
 
Կարճ ժամանակ անց, տղան արդեն կենտրոնում էր՝ սահմանելու հինգերորդ ռեկորդը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հիշատակին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս թեմայով
am