Բաքուն կողմ էր երկաթուղու երկայնքով ռուսական զորքերի տեղակայմանը, բայց մենք դեմ էինք դրան. Արարատ Միրզոյան

Մենք այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա և տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր այս տարածքի համար (Սյունիքի - խմբ.) ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք, դրա մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Օրինակ, նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա, իհարկե, մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, այլ կա «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»»,- նշել է նախարարը։

Այս թեմայով
am