Ձերբակալվել են Մանկավարժականի ռեկտորն ու մի շարք աշխատակիցներ

24Նյուզ-ի տեղեկություններով, քիչ առաջ ձերբակալվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի այլ աշխատակիցներ:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են լուրը։ Լրատվականին հայտնել են, որ ձերբակալվել են ռեկտորն ու պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ: