Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով:
Որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը (ով նախկինում կալանքի որոշում էր կայացրել արքեպիսկոպոսներ Բագրատի և Միքայելի նկատմամբ - խմբ.), սոցիալական ցանցերում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։