44 օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկը նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական

Հովհաննես Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

44 օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներից Էրիկը, ով վայելում է շատերի սերն ու հարգանքը եւ ունի բարձր կազմակերպվածություն, այսօր հորս որոշմամբ նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական։

 

Էրիկը կհամախմբի պատերազմում վիրավորում ստացած մեր մյուս եղբայրներին եւ համատեղ ուժերով հնարավորություն կստեղծենք բոլորի համար, ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում մարզումները շարունակելու եւ բազմաթիվ խնդիրների լուծում տալու համար։

 

Շնորհավորում եմ քեզ եղբայր, մաղթում արգասաբեր ու արդյունավետ աշխատանքային գործունեություն։

 

Մենք միշտ Ձեր կողքին ենք։

Այս թեմայով
am