Փաստաբան Կոչուբաևին մեղադրանք են առաջադրել ֆեյսբուքյան գրառման համար

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել է։ ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով («Դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ․․․»):
Մեղադրանքի հիմքում փաստաբանի ֆեյսբուքյան գրառումն է, որը չի եղել հասցեական ու պարզ չէ, թե կոնկրետ ով է իրեն վերագրել Կոչուբաևի խոսքերն ու վիրավորվել։
Արագածոտնի թեմի առաջնորդի և հոգևոր հայրերի նկատմամբ ԱԱԾ-ականների գործողություններից հետո փաստաբանը ֆեյսբուքում գրել էր․
«Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ, ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը՝ ձեզ չների, և պատիժը քավեք սերունդներով։
Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԳԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք, էդպես էլ մնացիք։
Հ.Գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է՝ օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ»։