Չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացները որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի և օրենքի շրջանակներից։

«Ես դա պարզապես բացառում եմ։ Դուք ասում եք, որ ես իրավապահ մարմիններին հրահանգներ տալու լիազորություն ունեմ. ես ոչ բոլորին հրահանգ տալու լիազորություն ունեմ։ Չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների շրջանակում։

«Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ով է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը վերցնելու։ Նման բան պարզապես չկա»,-ասաց Փաշինյանը։

Այս թեմայով
am