Ձեր բոլոր առաջարկները կտեսնեք մեր ծրագրում. Միքայել Մելքումյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության մարզային այցերի հաջորդ հասցեն Շիրակի մարզի Ախուրյան համայնքն էր։ Մարդիկ հավաքվել էին, որ հյուրերին լսեն նաև ներկայացնեն իրենց խնդիրները, տեսլականը, և թե ինչ է պետք, որ կյանքը մարզերում գրավիչ լինի, գյուղերը չդատարկվեն։
«Երբ ասում ենք «Առաջարկ Հայաստանին», նկատի ունենք գնանք դեպի ժողովուրդը։ Մենք կարող ենք նստել սենյակներում, ծրագրեր մշակենք, որը իրականության հետ, հողի հետ կապ չունենա, կարևոր է, որ լսենք ձեր ցանկությունները, ձեր առաջարկները, մտահոգությունները և այդ բոլորը կարողանանք ճիշտ ձևակերպել և ձեր բոլոր առաջարկները ներառենք մեր ծրագրերում»,-բնակիչների հետ հանդպման ժամանակ ասաց «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամ Միքայել Մելքումյանը։
Նախաձեռնության անդամները եղան նաև Աշոցքում և զրուցեցին բնակիչների հետ։
Ավելին՝ տեսանյութում