Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է Էլբրիջ Կոլբիի հետ. պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ: Այս մասին հայտնում է նախարարությունը:

 

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին և երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։

 

Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ԱՄՆ ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում կայուն և տևական անվտանգության հաստատման գործընթացում:

 

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի։

Այս թեմայով
am