Ով կնշանակվի Շենգավիթի թաղապետ. Factor
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հրաժարականից հետո թաղապետի պարտականությունները կատարում է ղեկավարի տեղակալ Անդրանիկ Մինասյանը։
Factor TV-ի տեղեկություններով՝ առաջիկայում Շենգավիթի թաղապետ կնշանակվի շրջակա միջավայրի նախարարի տեղակալի նախկին պաշտոնակատար Տիգրան Գաբրիելյանը։ Նա օգոստոսին էր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել պաշտոնից։ Նախարար Համբարձում Մաթևոսյանը «բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» նրան պարգևատրել է հուշադրամով։ Մինչ այդ Գաբրիելյանը զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Ավելի վաղ՝ 2018-ին, երբ կառավարության կազմում դեռ կար գյուղատնտեսության նախարարություն, Գաբրիելյանը զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը։ Տիգրան Գաբրիելյանն անասնաբուժական գիտությունների թեկնածու է։ Բնակվում է Էրեբունի վարչական շրջանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։
Արփի Հակոբյան
Աղբյուր՝ factor.am