Օդի որակի ցուցանիշը 21:00-ի դրությամբ․ Ավինյանը ներկայացրել է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ժամը 21։00-ի դրությամբ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 68.9։ Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին, ինչը համեմատական է հոկտեմբեր ամսվա ցուցանիշներին»:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ էր բռնկվել, և ողջ քաղաքը պատվել էր ծխով։

Այս թեմայով
am