Քաղաքը թունավոր ծխով պատված է, իսկ ՔՊ-ն պատրաստվում է թիթեռ նկարել ու ողջ քաղաքում իբր համերգներ են

Երևանը թունավոր ծխի մեջ է. Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ծուխը ողջ քաղաքով մեկ է տարածվել։ Այս ֆոնին իշխանությունը համերգներ է կազմակերպում, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Քաղաքը փոշուց հետո հիմա էլ թունավոր ծխով պատված է, իսկ սրանք պատրաստվում են թիթեռ նկարել ու ողջ քաղաքում իբր համերգներ են կազմակերպում։ Աջափնյակի մետրոյի կայարանի, Մարաշ-Նոր Նորք ճոպանուղու, կինո «Հայրենիքի» էստակադայի կառուցման առիթով… պետաքանդության խայտառակ օրինակը՝ Երեւանում»։