Ալիևը օկուպացված Բերձորի զարգացման մասին խոսել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է հումանիտար համագործակցության ամրապնդման հարցերին և խոսել օկուպացված Արցախի Բերձոր քաղաքի զարգացման մասին։
«Այսօրվա նիստում ես կցանկանայի անդրադառնալ հումանիտար համագործակցության ամրապնդման հարցերին։ Ես շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ պետությունների ղեկավարներին՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի մարզի Լաչին քաղաքի (նկատի ունի օկուպացված Արցախի Բերձոր քաղաքը)՝ այս տարի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի թեկնածությանը աջակցելու համար»,- նշել է պետության ղեկավարը։
Նշելով, որ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի տարվա» բացման արարողությունը տեղի է ունեցել օկուպացված Բերձորում այս տարվա հունիսին:
«Միջոցառման հյուրերը անձամբ ականատես են եղել Լաչինի արագ վերածննդին՝ 30-ամյա հայկական օկուպացիայից ազատագրվելուց հետո»,- հավելել է Ալիևը: