Հատիսի գագաթին՝ հավատով և համախմբված․ հազարավոր մարդիկ միանում են Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը

Ազգային վերածննդի և ներքին համերաշխության գաղափարը միավորել է հազարավոր մարդկանց Հայաստանի բոլոր մարզերից՝ Տավուշից մինչև Շիրակ, Սյունիքից մինչև Լոռի, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից։
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին միանալ ցանկացող քաղաքացիների հոսքն օրեցօր ավելանում է։ Մարդիկ աշխատում են շինարարների կողքին՝ հավատալով, որ յուրաքանչյուր դրված քար իրենց անձնական ներդրումն է այս պատմական նախաձեռնության իրականացման գործում։
Հատիսի գագաթից քաղաքացիները հեռանում են հավատով ու հույսով, որ այս նախաձեռնությունը կմիավորի աշխարհասփյուռ հայերին և համախմբված ջանքերով մեր երկիրը ավելի ճանաչելի կդարձնի ամբողջ աշխարհում։
Մանրամասները՝ տեսանյութում։