«Փյունիկ» ՖԱ-ն հյուրընկալել է «Յոլյանի» կենտրոնի երեխաներին
«Փյունիկ» ՖԱ-ն հայտնել է իր պաշտոնական Facebook-էջում, որ հյուրընկալություն է կազմակերպել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բուժված և բուժում ստացող երեխաների համար։
Փոքրիկ հյուրերը շրջայց են կատարել ակումբի ակադեմիայի տարածքում, այնուհետև ֆուտբոլային խաղեր անցկացրել «Փյունիկի» գլխավոր և կանանց թիմերի խաղացողների, ինչպես նաև ակադեմիայի սաների հետ։ Միջոցառման ավարտին երեխաներին հանձնվել են հատուկ պատրաստված նվերներ։
Բացի այդ, «Փյունիկի» ֆուտբոլիստներն ու աշխատակիցները մասնակցել են արյան դոնորության ակցիային։
Ակումբը նշում է, որ միշտ երեխաների կողքին է և նախատեսում է նաև ապագայում կազմակերպել նմանատիպ նախաձեռնություններ։