Վաղարշապատի ընտրություններին մասնակցելու ենք առանձին, իսկ Սամվել Բաբայանի կողմից մեր թեկնածուին աջակցելուն հարգանքով ենք վերաբերվում․ «Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը, լրատվամիջոցների խնդրանքով, պարզաբանել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը․

«Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում Սամվել Բաբայանի կողմից մեր թեկնածուին աջակցելուն հարգանքով ենք վերաբերվում։ Դրանից դուրս որևէ քննարկում չենք ունեցել։

Մենք շնորհակալ ենք բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք Վաղարշապատի ընտրություններում մեզ աջակցում են կամ կցանկանան աջակցել։

Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ այս իշխանության դեմ իրական պայքարող ցանկացած ուժի հետ պատրաստ ենք ունենալ քննարկումներ և համագործակցություն։

Յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ Սամվել Բաբայանի իրավունքն է աջակցել այս կամ այն թեկնածուին, և մենք ուրախ ենք, որ Սամվել Բաբայանը Էջմիածնում աջակցում է հենց Խաչիկ Մանուկյանին։

Մենք հայտարարել ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք առանձին։ Մինչ այս պահը որևէ փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել, իսկ խորհրդակցություններ մշտապես ունեցել ենք և կշարունակենք ունենալ ընդդիմադիր մյուս ուժերի հետ»։

Այս թեմայով
am