«Իհարկե, Արցախի էջը փակված չէ»․ ՀՀ երրորդ նախագահ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում վերահաստատել է իր դիրքորոշումը Արցախի հարցում՝ նշելով, որ ի տարբերություն գործող իշխանությունների՝ իր համար Արցախի էջը փակված չէ։

«Ի տարբերություն այս իշխանությունների, որոնք համարում են, թե Արցախի էջը փակված է, իսկ վերադարձն՝ վտանգավոր և անհնար, ես կարծում եմ, որ Արցախի էջը փակված չէ», — ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունների և իր միջև տարբերությունները միայն Արցախի հարցում չեն։

«Մեր տարբերությունն այս իշխանությունների հետ միայն դա չէ։ Մենք հսկայական, հարյուրավոր տարբերություններ ունենք՝ շատ սկզբունքային հարցերում», — ասաց նա։

Սերժ Սարգսյանը նաև կարևոր համարեց միջազգային հանրության դիրքորոշումներին հետևելը՝ Արցախի հարցում։

«Խորհուրդ եմ տալիս հետևել նաև միջազգային հանրության դիրքորոշումներին այս հարցում», — նշեց նա։

Եզրափակելով խոսքը՝ Սարգսյանը շեշտեց․

«Արցախը կմնա հայկական, եթե բոլորիս ուղեղների մեջ այն մնա հայկական»։

Այս թեմայով
am