Սերժ Սարգսյան. «Որոշում դեռ չունենք, զբաղված ենք այլ գործով»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2026 թվականի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հնարավոր որոշմանը։

«Ես հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով։ Երբ դրա ժամանակը, մեր կարծիքով, գա՝ մենք մեր որոշումը կհայտնենք», – ասել է Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչով է այժմ զբաղված իր ղեկավարած քաղաքական ուժը։

Այս թեմայով
am