«Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում». Ռոբերտ Քոչարյան
|
«Փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել ՀՀ-ն. զրո, միայն պրոբլեմներ»,- անդրադառնալով վաշինգթոնյան պայմանավորվածություններին ու պատասխանելով հարցին՝ ի՞նչ է ստացել ՀՀ-ն, ասել է ՀՀ երկրորդ նախագահը: «Ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը. ստացել է մեկ նկար՝ նախագահի Թրամփի ստորագրությամբ ու ստացել է իրավական ուժ չունեցող թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում. «Այնտեղ եղել է սեղան, աթոռ, նկար, դրոշ ու Փաշինյան»: |