Շնորհավորում եմ, կոնսենսուս կա՝ Փաշինյանը պետք է հեռանա. Մամիջանյանին Դավոյանը հակադարձեց՝ ՔՊ-ից որևէ մեկը չի միանա
Ձեր նշած այդ կոնսոլիդացված հանրույթը մերժումից հետո ի՞նչ գործունեություն պետք է շարունակի ծավալել․ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ դիմելով խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին՝ ասաց ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը։
«Հանրային ճնշման արդյունքում, երբ գիտակցեք, որ ձեր չմիանալը և Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ կառավարիչ մնալն օր օրի ինչ խնդիրներ է առաջացնում, այդ ժամանակ կունենանք այս գործընթացի հաղթական ավարտը։ Վերջին շրջանում, շնորհավորում եմ, դուք ձեր գործունեությամբ կարողացել եք ապահովել միանշանակ կոնսենսուս․ բոլորը համակարծիք են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,– նշեց Մամիջանյանը։
Դավոյանն արձագանքեց․ «Եթե ակնկալում եք, որ ՔՊ-ից որևէ մեկը միանալու է ձեր այդ գործընթացին, որ ինչ-որ թուղթ է ստորագրվելու․․․, գիտեք, որ դա արդեն իսկ ձախողված ծրագիր է»։