Ինչո՞ւ այստեղ գրված չէ Արծվաշենի մասին, դա ՀՀ տարածքային ամբողջականության խաթարո՞ւմ չէ. ՔՊ պատգամավորը՝ Մամիջանյանին

Ինչու այստեղ գրված չէ Արծվաշենի մասին, դա ՀՀ տարածքային ամբողջականության խաթարում չէ՞. «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը դիմելով  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին՝ ասաց ՔՊ պատգամավոր Անուշ Քլոյանը։

«Նշվում է, որ 2021-ից սկսած թշնամական ուժերը բազմիցս խախատել են ՀՀ միջազգայինորեն ճանաչված սահամնները, գրավել են տարածքներ։ Միայն 21-ից եք նշել, բայց արցախյան պատերազմից հետո մեր ինքնիշխան տարածք Արծվաշենը գտնվում է Ադրբեջանի տիրապետության ներքո։ Ինչո՞ւ այստեղ գրված չէ Արծվաշենի մասին, դա ՀՀ տարածքային ամբողջականության խաթարո՞ւմ չէ»,-հարցրեց նա։

Մամիջանյանը նշեց, որ կարող են քննարկել և ավելացնել այն, եթե մտնեն բովնադակային քննարկման մեջ։ «Համատեքստը վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո ձեր իշխանությունների անվտանգային բացթողումների հետևանով մեր ինքնիշխան տարածքների օկուպացիաներին և դրա վերացման ուղղությամբ զրո քայլերի կատարմանը»,-ասաց նա։

Այս թեմայով
am