Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ վաղաժամ կլքի նախագահի պաշտոնը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը առաջարկել է վաղաժամկետ ավարտել իր պաշտոնավարումը և 2026 թվականի վերջին և հանրապետությունում միաժամանակ անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

Սերբիայի առաջնորդն այս հայտարարությունն արել է Pink հեռուստաալիքի եթերում։

«Պաշտոնապես իմ լիազորությունների ժամկետը լրանում է ևս մեկուկես տարի անց, բայց հավանաբար և շուտ կավարտեմ իմ նախագահական լիազորությունները», - նշել է Վուչիչը։

Նրա խոսքով՝ Սերբիայի ղեկավարությունը քննարկում է նախագահական և խորհրդարանական ընտրությունները միաժամանակ անցկացնելու հարցը։ «Մենք, ամենայն հավանականությամբ, նախագահական և խորհրդարանական ընտրությունները միաժամանակ կանցկացնենք։ Ես ակնկալում եմ, որ դրանք տեղի կունենան 2026 թվականի դեկտեմբերին, գուցե նույնիսկ մի փոքր ավելի վաղ», - պարզաբանել է Վուչիչը։

Սերբիայի նախագահը շեշտել է, որ չի պլանավորում սահմանադրական փոփոխություններ անել նոր ժամկետի համար:

Վուչիչն առաջին անգամ Սերբիայի նախագահ է ընտրվել 2017 թվականին։ Նա երկրորդ ժամկետով վերընտրվել է 2022 թվականին։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականին։

Այս թեմայով
am