Լուրն ապատեղեկատվություն է. ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը՝ Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում կեղծ անձնագրերի և փաստաթղթերի հայտնաբերման մասին

Վերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում»։ 

 

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը  Meganews.am-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը։

 

«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշել է նա։

Այս թեմայով
am