Հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը․ ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը․
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը։
Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։ Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։
Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
03.10.2025 թ.»։